Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հոկտեմբերի 15-ին ներկայացվեց հանրապետության նախագահին, դրանից երկու օր հետ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը հայտարարեց, որ փաստաթղթի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կհայտնվի միայն մյուս տարվա փետրվար-մարտ ամիսներին:
Զարուհի Փոստանջյանի ձայնը կտրեցին կոճակի մի հպումով։ Որպեսզի պատգամավորի ելույթի ընդհատումը բացասական չընկալվի, համենայն դեպս նիստին հետևող լրագրողների կողմից, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Զարուհի Փոստանջյանի «անձայն» ելույթից հետո միացրեց միկրոֆոնը և պարզաբանեց.
...թե այս օրերին ԲՀԿ-ն ոտքի է հանել իր բոլոր «պահեստային» ուժերին, այլ խոսքով՝ իրենից սնուցվող քաղաքական ուժերին, միավորումներին, մարդ-կուսակցություններին, որպեսզի հայտնի ֆիլմի հանգույն հայտարարեն, թե «наш царь самый лучший царь»:
Վերջին քսան օրում Արցախը հայտնվել է մեր ոչիշխանականների հատուկ հոգածության կենտրոնում: Սա, անշուշտ, դրական է ու ցույց է տալիս, որ գոնե Ղարաբաղի ու արտաքին քաղաքական մի քանի հարցերի վրա իշխանություն-ընդդիմություն անտագոնիզմը չի տարածվում:
2014 թ. օգոստոսի 2-ից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ մարզում շարունակվում է եզդիների ցեղասպանությունը։ Այս էլ որերորդ անգամ խնդրում և կոչ ենք անում դադարեցնել եզդիների ցեղասպանությունը, բայց այն շարունակվում է 21-րդ դարում` քաղաքակիրթ մարդկության աչքի առջև:
Ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, «Չինաստանը լրացուցիչ 100 մլն յուանի (16 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կտրամադրի Արևմտյան Աֆրիկայի երկրներին՝ Էբոլա վիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար»։
Վերջին շաբաթների իրադարձությունների առատությունը կարծես «կադրից դուրս» թողեց մի շատ կարևոր տարածաշրջանային միջոցառում, որն անմիջական նշանակություն ունի նաև Հայաստանի ու Արցախի համար։
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...